Դպրոցի պատմություն

Դպրոցը կառուցվել է մայրաքաղաքի «Նոր թաղ» կոչվող թաղամասում 1932թ.-ին: 1933թ. անվանակոչվել է ԳԴՌ-ի պրոլետարիատի առաջնորդ Էռնեստ Թելմանի անունով: 1942-1945թթ. որպես հոսպիտալ ընդունել է հազարավոր վիրավորների: 1986 թ.-ին Կուսշրջկոմի որոշմամբ քանդվել է հին շենքը` տեղը նորը կառուցելու նպատակով, իսկ դպրոցն իր 450 աշակերտներով զբաղեցրել է Մայակովսկու անվան դպրոցի մի մասնաշենքը: Ձգձգվել է շինարարությունը այնքան, որ 1992թ.-ի հոկտեմբերի 5-ին հանձնված նորակառույց շենքը դառնար անկախ Հայաստանի առարին դպրոցական կառույցը: «Բարդ» թաղամասին բնորոշ առանձնահատկություններերով դպրոցը 1933-1983 թթ. ղեկավարել են միայն տղամարդիկ` թվով 8-ը:
1983թ.-ից 30 տարի դպրոցի տնօրենն էր Ռ. Տանանյանը:
2013թ.-ից դպրոցը ղեկավարում է Ռ. Գրիգորյանը: Դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են՝ ռուսերենն ու անգլերենը: Դպրոցը միահերթ է, չունի երկարօրյա խումբ:  Դպրոցն ունի մեկ մարզադահլիճ, գրադարան՝ 8033 գրքով, համակարգչային դասարան: